Իրաքը պատրաստվում է երկրի հարավը երկաթուղով կապել ԻԻՀ-ի, իսկ նրա միջոցով` Չինաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հետ
14.04.2015,
11:39
Իրաքը և Իրանն ուսումնասիրում են երկու երկրների միջև 45 միլիոն դոլար արժողության երկաթուղու կառուցման նախագիծը, երկուշաբթի հայտնել է Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր ազ–Զուբեյդին Բասրայում իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Իրաքը և Իրանն ուսումնասիրում են երկու երկրների միջև 45 միլիոն դոլար արժողության երկաթուղու կառուցման նախագիծը, երկուշաբթի հայտնել է Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր ազ–Զուբեյդին Բասրայում իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո։
Ըստ նրա` այդ նախագիծը կօգնի կապել Իրաքն այլ երկրների, այդ թվում` Չինաստանի, Ադրբեջանի, Հայաստանի հետ` Իրանով անցնող «մետաքսե մեծ ճանապարհով»։
«Մենք պայմանավորվել ենք 32 կիլոմետր երկարության երկաթուղի կառուցել, որը կկապի Բասրայի հարավ–արևմուտքն Իրանի հետ, և կառուցել Բասրայի Սինդբադ կղզուց մինչև Շատ էլ Արաբ գետի ափը 700 կմ երկայնության երկաթուղային կամուրջ»,– ազ Զուբեյդիի խոսքը մեջբերել են «Ասվատ ալ Իրաք» լրատվական պորտալում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ենթադրվում է, որ նախագիծը կավարտվի 20 ամսից։ -0-