Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+27

ԿԸՆ–ն հորդորում է ՀՀ նախագահի թեկնածուին դադարեցնել հացադուլը

08.02.2013, 12:03
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է իր մտահոգությունը Հանրապետության Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի շարունակման վերաբերյալ` հատկապես նկատի ունենալով վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը` կապված պարոն Ղուկասյանի առողջական վիճակի վատթարացման հետ:
ԿԸՆ–ն հորդորում է ՀՀ նախագահի թեկնածուին դադարեցնել հացադուլը
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է իր մտահոգությունը Հանրապետության Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի շարունակման վերաբերյալ` հատկապես նկատի ունենալով վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը` կապված պարոն Ղուկասյանի առողջական վիճակի վատթարացման հետ:

«Radio Hay»–ի ղեկավար Անդրիաս Ղուկասյանն անժամկետ հացադուլ է անցկացնում հունվարի 21–ից։ Նա հայտարարել է ընտրությունների անօրինականության մասին` իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից վարչական ռեսուրսների օգտագործման պատճառով։ Հացադուլի նպատակն է խթանել հանրային ակտիվությունը` արդար ընտրությունների անցկացման նպատակով։

«Մտահոգ լինելով Հանրապետության Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով` հորդորում ենք պարոն Ղուկասյանին դադարեցնել հացադուլը և ձեռնարկել քայլեր առողջական վիճակի բարդացումներից խուսափելու համար»,– ասվում է ԿԸՀ հաղորդագրության մեջ:
   
ԿԸՀ–ն դիմում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հանրապետության  Նախագահի թեկնածուի առողջական վիճակը անհապաղ  դարձնել մասնագիտական քննարկման առարկա և հայտնել մասնագիտական կարծիք:   


Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—