Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավարը սեպտեմբերի 11-12-ը կայցելի Հայաստան

10.09.2012, 14:43
Լյուքսեմբուրգի արտգործնախարար, փոխվարչապետ Ժան Ասելբորնը` ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, սեպտեմբերի 11-12-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան, հաղորդում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավարը սեպտեմբերի 11-12-ը կայցելի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Լյուքսեմբուրգի արտգործնախարար, փոխվարչապետ Ժան Ասելբորնը` ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, սեպտեմբերի 11-12-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան, հաղորդում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Այցի շրջանակներում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտգործնախարարը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Նաև տեղի կունենան երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցություններն ու համատեղ ասուլիսները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երևանում Ասելբորնը կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` «Ծիծեռնակաբերդ» և ծաղկեպսակ կդնի Ցեղասպանության զոհերի հիշատակին: -0-