Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Մանե Թանդիլյանը վայր է դնում նախարարի պաշտոնակատարի լիազորությունները և մասնակցելու է ԱԺ ընտրություններին

14.11.2018, 17:17
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը վայր է դնում լիազորությունները։ Այս մասին նա գրել է իր Facebook–ում։
Մանե Թանդիլյանը վայր է դնում նախարարի պաշտոնակատարի լիազորությունները և մասնակցելու է ԱԺ ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը վայր է դնում լիազորությունները։ Այս մասին նա գրել է իր Facebook–ում։

«Այսօր ես վայր եմ դնում նախարարի պաշտոնակատարի իմ լիազորությունները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով»,– գրել է նա, ընդգծելով, որ առաջիկա ընտրությունները բացառիկ կարևորություն ունեն Հայաստանի համար, քանի որ դրանց միջոցով վերջնականապես կձևավորվի ժողովրդի իրական ձայնն արտացոլող խորհրդարան:

Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության համար, կառավարության իր գործընկերներին, ինչպես նաև նախարարության բոլոր աշխատակիցներին համատեղ հետաքրքիր և արդյունավետ աշխատանքի համար: Թանդիլյանը համոզմունք է հայտնել, որ նախարարության հետագա աշխատանքը կշարունակվի՝ հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցության և երջանկության:

«Ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում, պատրաստ եմ շարունակել իմ քաղաքական գործունեությունը որպես Ազգային Ժողովի պատգամավոր։ Սոցիալական ոլորտի բարեփոխումները, մեր քաղաքացու հոգսերը մշտապես լինելու են իմ գործունեության կարևոր առաջնահերթություններից մեկը»,– գրել է Թանդիլյանը։

Նա նշել է, որ «Լուսավոր Հայաստանի» ծրագրերոմ արտացոլված են նաև նրա պատկերացումները տնտեսական ու սոցիալական ինստիտուցիոնալ բարեփոխումների, այն Հայաստանի տեսլականի վերաբերյալ, որի առանցքը մարդն է՝ շարունակելով իմ ծառայությունը ի նպաստ Հայաստանի Հանրապետության և ի փառս հայ ժողովրդի։


Մանե Թանդիլյանն ավելացրել է, որ իր աշխատանքի ամենամեծ գնահատականը մարդկային պարզ շնորհակալությունն ու ժպիտն է, որը մարդուն դարձնում է ավելի երջանիկ: -0-