Մարուքյան. Ջանջուղազյանի դեմ քվեարկությունը կառավարությանն ուղղված մեսիջ է
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հինգշաբթի ճեպազրույցում հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունում կա նախարար, ում դեմ հանդես է գալիս 41 պատգամավոր` նկատի ունենալով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։
Ապրիլի 17–ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է ֆինանսների նախարարի հրաժարականի անհրաժեշտության մասին «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի փոփոխությունների և լրացումների օրինագծի քննարկումներից հետո։ Խմբակցությունը դժգոհ է մնացել «Կառավարության կառուցվածքի մասին» ներկայացված օրինագծով գրավոր հարցումներին Ջանջուղազյանի տրված պատասխաններից և նախաձեռնել է այդ գործընթացը։ Ավելւ ուշ նախարարը շահարկում է անվանել իր հրաժարականի պահանջը։
«Առաջին անգամ նոր կառավարությունում քննարկվել է խմբակցության առաջ քաշած հարցն այն մասին, թե ինչ ծավալներով են կատարվելու կրճատումները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի տեսլականը։ Մեզ ներկայացրել են խայտառակ գրավոր պատասխան, և մենք բանավորի հույս ունեինք։ Սակայն պարզվել է, որ այն ավելի վատն է և ավելի խայտառակ»,– ասաց Մարուքյանը։
Նրա խոսքով, հենց այդ պատճառով խմբակցությունը որոշեց օգտվել «Կանոնակարգի մասին» օրենքի մեխանիզմից, որը թույլ է տալիս բարձրացնել կառավարության անդամի պաշտոնում հետագա մնալու հարցը։
«Կայացել է քվեարկություն, հարցը մերժվել է, բայց 41 պատգամավոր ֆինանսների նախարարին դեմ է քվեարկել։ Այսինքն, կառավարությունում կա նախարար, ում դեմ է հանդես եկել 41 պատգամավոր։ Դա մեսիջ է կառավարությանը, որ այն խնդիրներ ունի, և դրա ապագան աղոտ է։ Դա դաս կլինի մյուսներին, որ իրենց այդպես չպահեն խորհրդարանում»,– ասաց պատգամավորը։
Նա նաև հիշեցրեց խորհրդարանի նկատմամբ Ջանջուղազյանի անհարգալից վերաբերմունքի մասին, ով չի ներկայացրել անմիջականորեն իրեն վերաբերող հարցի հետագա լսումներին։ -0-