Մերձդնեստրի ԱԳ ղեկավարն իրավիճակի արագ կայունացում է մաղթել ԼՂՀ ժողովրդին
07.08.2014,
11:59
Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության կառավարության ղեկավարի միջազգային հարցերով տեղակալ, ԱԳՆ ղեկավար Նինա Շտանսկին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում իրավիճակի արագ կայունցում է մաղթել, հայտնում է Մերձդնեստրի ԱԳՆ–ի պաշտոնական կայքը։
ԵՐԵՎԱՆ 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության կառավարության ղեկավարի միջազգային հարցերով տեղակալ, ԱԳՆ ղեկավար Նինա Շտանսկին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում իրավիճակի արագ կայունցում է մաղթել, հայտնում է Մերձդնեստրի ԱԳՆ–ի պաշտոնական կայքը։
ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել նախօրեին։
«Կողմերը մտքեր են փոխանակել հանրապետությունում առկա իրավիճակի շուրջ։ Նախարարը տագնապ ու մտահոգություն է հայտնել սրման կապակցությամբ, որի հետևանքով ԼՂՀ–ում մարդկային զոհեր են գրանցվել, նա ցավակցություն է հայտնել և ղարաբաղյան կողմին իրավիճակի շտապ կայունացում մաղթել»,– ասվում է հաղորդագրության մեջ։
ԼՂՀ արտգործնախարարին էլ հետաքրքրել է մերձդնեստրյան–ուկրաինական սահմանին տիրով իրավիճակը, ինչպես նաև հանրապետության սոցիալ–տնտեսական զարգացման ոլորտի վիճակը։
Հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-