Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+7

Նաղդալյանը պարզաբանում է, թե արդյոք ադրբեջանցի նորընտիր պատգամավորները Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչնե՞ր են.

13.02.2020, 13:20
Նաղդալյանը պարզաբանում է, թե արդյոք ադրբեջանցի նորընտիր պատգամավորները Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչնե՞ր են.
Նաղդալյանը պարզաբանում է, թե արդյոք ադրբեջանցի նորընտիր պատգամավորները Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչնե՞ր են.

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./ԱՌԿԱ/. ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել են նաև ընտրողներ Լեռնային Ղարաբաղից, որոնց արդյունքում ընտրված խորհրդարանականները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ:

 Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, և արդեն հայտնի են միջազգային գնահատականները։ Վերջին տվյալներով, 125-ից 71 տեղ ստացել է իշխող «Նոր Արդբեջան» կուսակցությունը, որը գլխավորում է ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը: Մնացած տեղերի մեծ մասը բաժին է հասել փոքր և անկախ թեկնածուների, որոնք լոյալ են վերաբերվում Ալիևի կուսակցությանը: «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման ղեկավար Թուրալ Գյանջալիևը 1596 ձայնով անցել է խորհրդարան:

«Բազմիցս ենք նշել, որ տարածաշրջանում ժողովրդավար հասարակությունների ձևավորումը և ամրապնդումը բխում են տարածաշրջանային կայունության, զարգացման և բարգավաճման շահերից: Մենք ծանոթ ենք ընտրութունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականներին։ Ինչպես արձանագրվել է միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցում և դիտորդական առաքելության ղեկավարների գնահատականներում, ընտրություններն ուղեկցվել են համակարգված կոպիտ խախտումներով»,- նշել է Նաղդալյանը:

 Մամուլի քարտուղարի խոսքով, այս անգամ ևս Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը, ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ: Ադրբեջանի այն սին և կեղծ պնդումները, որ այս ընտրություններում ձևավորվում են Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները։

 «Արցախի ժողովուրդը չի մասնակցել Ադրբեջանի ընտրություններին ո՛չ հիմա և ո՛չ էլ Ադրբեջանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում:

Կուզենայինք հիշեցնել, որ Արցախի ժողովուրդն իր ընտրության իրավունքը կիրականացնի իր հայրենիքում մարտի 31-ին՝ հերթական համապետական ընտրություններում, որի ժամանակ ազատ կամարտահայտության միջոցով ընտրելու է իր ներկայացուցիչներին՝ նախագահին և Ազգային ժողովի պատգամավորներին»,- ընդգծել է Նաղդալյանը: 

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-