Рейтинг@Mail.ru
USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ ղեկավարության հետ

15.12.2020, 16:20
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ ղեկավարության հետ
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ ղեկավարության հետ

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ: Այս մասին հայտնում է նախագահ մամուլի ծառայությունը:

Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:

Երևանում վերջին շաբաթների ընթացքում կազմակերպվում են բողոքի ակցիաներ 17 ընդդիմադիր կուսակցությունների կողմից` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Քաղաքական գործիչներն ու շարքային քաղաքացիները վրդովվել էն նոյեմբերի 9–ին Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրված արցախյան հայտարարության կապակցությամբ, որը նախատեսում է զգալի տարածքային զիջումներ Ադրբեջանին։-0-