Նախագահի թեկնածու Սարգսյանը մի շարք անվճար ծառայություններ է խոստանում առողջապահության և կրթության ոլորտում
04.02.2013,
20:28
Հայաստանի նախագահի թեկնածու, պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանն Արտաշատ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում խոստացավ անվճար բարձրագույն կրթություն ապահովել հանրապետության սոցիալապես անապահով շերտերի համար։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահի թեկնածու, պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանն Արտաշատ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում խոստացավ անվճար բարձրագույն կրթություն ապահովել հանրապետության սոցիալապես անապահով շերտերի համար։
«Սոցիալապես անապահով շերտերի համար մենք անվճար բարձրագույն կրթություն կապահովենք։ Յուրաքանչյուր առաջին դասարանցի անվճար համակարգիչ կստանա»,– ասաց Սարգսյանը։
Նախագահի թեկնածուն ավելացրեց, որ դպրոցները կապահովվեն լիարժեք և որակյալ ինտերնետ հասանելիությամբ։
Արարատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ գործող նախագահը հավաստիացրեց, որ Հայաստանում սրտի անհապաղ վիրահատությունները նույնպես անվճար կլինեն։
«Կարծում եմ` մենք արդեն մոտեցել ենք բժշկության ոլորտում պետպատվերի շրջանակների ընդլայնմանը և այն հիվանդությունների ցուցակի ընդլայնմանը, որոնք ընդգրկվում են պետպատվերում։ Օրինակ` մենք մտածում ենք, որ շատ շուտով կսկսենք անվճար սրտի շտապ վիրահատություններ իրականացնել»,– ասաց Սարգսյանը։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0--