ՀՀ արտգործնախարարը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին վերաբերող հարցեր է քննարկել Ուորլիքի հետ
10.06.2015,
16:31
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ, հայտնում է հայկական արտաքին քաղաքականության գերատեսչություն մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ, հայտնում է հայկական արտաքին քաղաքականության գերատեսչություն մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին առնչվող հարցեր։
Ուորլիքը Հայաստան է ժամանել երեքշաբթի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը Twitter–ի իր էջում գրել էր, որ հանդիպումներ է ունեցել պատգամավորներ Թևան Պողոսյանի, Սամվել Ֆարմանյանի և Էդմոն Մարուքյանի հետ։ Ուորլիքը նաև հանդիպում էր ունեցել այն մարզիկների հետ, ովքեր Հայաստանը ներկայացնելու են Բաքվում կայանալիք եվրոպական խաղերին։ -0-