Ղարաբաղյան բանակցությունների հաջողությունը կախված է կարգավորման սկզբունքները միանման հասկանալուց. ՀՀ նախագահ
18.06.2014,
11:49
Որպեսզի Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված բանակցություններն ընթանան ընդունելի տեմպերով, անհրաժեշտ է նույն կերպ հասկանալ միջազգայնորեն ընդունված սկզբունքները, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Որպեսզի Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված բանակցություններն ընթանան ընդունելի տեմպերով, անհրաժեշտ է նույն կերպ հասկանալ միջազգայնորեն ընդունված սկզբունքները, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այո, բանակցությունները դանդաղ են ընթանում, և մեր ցանկությունն է, որ օր առաջ խնդիրը լուծվի, բայց ոչ` ամեն գնով, և ոչ` ցանկացած պայմաններով», – ասել է Սարգսյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Հայաստանի ղեկավարի դիտարկմամբ` ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունների դանդաղումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ են մեկնաբանում այն սկզբունքները, որոնք համանախագահների կողմից առաջարկվել են որպես խնդրի լուծման հիմք:
Նախագահի խոսքերով` «որպեսզի բանակցությունները ընթանան Հայաստանի, հայ ժողովրդի և միջազգային հանրության համար ընդունելի տեմպերով, անհրաժեշտ է նույն կերպ հասկանալ միջազգայնորեն ընդունված սկզբունքները»։
«Մենք շնորհակալ ենք Մինսկի խմբին, համանախագահներին իրենց գործադրած ջանքերի համար: Ի վերջո, այս խաղաղությունը կամ խնդրի լուծումը առաջին հերթին մեզ է պետք, այնուհետև ուրիշներին, բայց ես կարծում եմ նաև, որ այստեղ ջանքերի ավելացման խնդիր կա այն ուղղությամբ, որի մասին ես խոսեցի», – ընդգծել է նա։
Այս կապակցությամբ երկրի ղեկավարը նշեց, որ ամենակոնկրետ արդյունքն արդեն 20 տարվա խաղաղությունն է։
«Այո´, վատ խաղաղություն է, փխրուն խաղաղություն է, և ժամանակ առ ժամանակ մեր փայլուն տղաները զոհվում են, բայց խախուտ խաղաղությունը նախընտրելի է պատերազմից», – ընդգծել է նա։
Այս համատեքստում Սարգսյանը նշել է, որ հակառակորդը լարվածությունը պահում է սահմանների երկայնքով, և դրա նպատակները մի քանիսն են: Բայց ամենակարևոր նպատակն այն է, որ աշխարհին ցույց տրվի, թե պատերազմը չի ավարտվել, և եթե բանակցային գործընթացում հաջողություններ չունեցան, ապա անխուսափելի է ռազմական գործողությունների վերսկսումը։
«1994-ի մայիսից հետո մենք երբեք նպատակ չենք ունեցել վերսկսել պատերազմական գործողությունները, և մեր ողջ աշխատանքն ուղղված է մեր պաշտպանունակության բարձրացմանը:
Այս առումով վերջին տարիները բացառություն չեն, և մենք ջանասիրությամբ ավելացնում ենք մեր սպառազինությունները, ձեռք ենք բերում նոր տեսակներ, կատարելագործում նոր տեսակները», – ընդգծել է նա։
Խոսելով այն մասին, թե ինչու հայկական կողմը չի ցուցադրում դրանք, այլ սահմանափակվում է զորավարժությունների անցկացմամբ և համապատասխան ռեպորտաժների պատրաստմամբ` ՀՀ նախագահը ընդգծել է, որ հայկական հասարակությունը, ի տարբերություն ուրիշների, բաց հասարակություն է, և «մենք կարիք չունենք ցուցադրության կամ ցուցամոլության»։
«Մեր հասարակության ներկայացուցիչները մշտապես հնարավորություն են ունենալու այցելել զորամասեր, վստահ լինել զինվորների մարտական ոգու, զինատեսակների կատարյալ լինելու մեջ։ Մենք ոչինչ չենք խնայելու, որ մեր տղաներն ունենան այն, ինչ անհրաժեշտ է սահմանները անառիկ պահելու համար», – եզրափակել է նախագահը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-