Հայաստանի նախագահը ղարաբաղյան կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումներում փոփոխություն չի տեսնում
13.05.2014,
13:58
Հայաստանի նախագահը ղարաբաղյան կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումներում փոփոխություններ չի տեսնում։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահը ղարաբաղյան կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումներում փոփոխություններ չի տեսնում։
«Ես նախկինում էլ եմ բազմաթիվ անգամ ասել, որ բոլոր հակամարտությունները չի կարելի դիտարկել նույն հարթության վրա, հետևաբար, հակամարտությունների լուծման մոտեցումներն էլ են տարբեր։ Ցանկացած հակամարտություն ունի իր ծագումը, պատմությունը, և դրա լուծման համար նախադրյալներ կան»,– երեքշաբթի ասաց Սարգսյանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա ընդգծեց, որ միջազգային իրավունքի յուրաքանչյուր սուբյեկտ պայմանավորում է խնդրի իր ընկալումն ու դրա լուծման ուղիները հենց այդ նախադրյալներով։
Նախագահն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներն ու նախագահներն ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ասել են իրենց միասնական դիրքորոշման մասին, մասնավորապես, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է սահմանվի պարտադիր իրավական ուժ ունեցող ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։
«Ժողովրդի այդ ազատ կամարտահայտման սկզբունքն այլընտրանք չունի, ինչի մասին բազմիցս հայտարարել են ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները, ԱԳՆ ղեկավարները և ԵԱՀԿ ՄԽ–ում նրանց ներկայացուցիչները»,– ասաց Սարգսյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ նրա, վերջին անգամ այդ մոտեցումը հասարակությանը ներկայացրել է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահը, ով ոչ մի նորություն չասաց, այլ միայն կրկնեց հիմնականում այն, ինչ ԱՄՆ նախագահն ասում էր տարբեր առիթներով։
Նա ընդգծեց, որ նմանատիպ մոտեցում էլ արձանագրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` հրադադարի ռեժիմի 20–ամյակին նվիրված հայտարարությունում։
«Որքան էլ Ադրբեջանի իշխանությունները փորձեն յուրովի մեկնաբանել այդ մոտեցումները, որքան էլ փորձեն սկզբունքները յուրովի մեկնաբանել, միևնույն է, նրանց մոտ ոչինչ չի ստացվի։
Եվս մեկ անգամ ասեմ, որ չեմ կիսում այն մոտեցումներն ու հայտարարությունները, որ իբր տարբեր երկրներ պարբերաբար երկակի ստանդարտներ են կիրառում։ Սրանք երկակի ստանդարտներ չեն, այլ մոտեցումներ, որոնք բխում են հենց հակամարտության պատմությունից, ծագումից և նախադրյալներից։ Որևէ փոփոխություն չեմ տեսնում, նույնիսկ ամենադաժան հակամարտության պայմաններում»,– ասաց Սարգսյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-