Հայաստանի ԱԺ փոխխոսնակը հաստատել է նախագահ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի հանդիպման փաստը
19.02.2015,
22:50
Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հաստատել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպման փաստը։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հաստատել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպման փաստը։
Հայկական ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին երեքշաբթի նախագահ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին։ Ասվում էր, որ կողմերին հաջողվել է որոշակի փոխզիջման հասնել։
«Հանդիպումը եղել է, և դրա արդյունքում համապատասխան համաձայնագրեր են ընդունվել»,– ասել է Նաղդալյանը հինգշաբթի լրագրողներին Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի արդյունքում։
Ըստ նրա` այն ամենը, ինչ քննարկվել է հանդիպմանը, «արտացոլվում է ներկայում կատարվող գործողություններում»։
«Դրա վերաբերյալ կա ՀՀԿ հայտարարությունը, և այդ իմաստով հաջորդ շաբաթ խորհրդարանում որոշակի քայլեր կլինեն»,– նշեց Նաղդալյանը։
Փետրվարի 20–ին ԲՀԿ–ն պատրաստվում էր համատեղ հանրահավաք կազմակերպել երկու ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ, սակայն չորեքշաբթի հայտարարեց, որ չեղյալ է համարում այդ ակցիան, իսկ Ծառուկյանը կոչ է արել հայրենակիցներին երկրի բոլոր հարցերը լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։
Նախորդ շաբաթ սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։--0--