Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+6

Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ԶՈՒ-երում մահվան դեպքերի հետ կապված

17.02.2020, 18:10
Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ԶՈՒ-երում մահվան դեպքերի հետ կապված
Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ԶՈՒ-երում մահվան դեպքերի հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն: Այս մասին նշվում է ՀՀ կառավարության Facebook-յան էջում:

«Մանրամասն անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքներին և պատճառներին: Պատասխանատուները զեկուցել են հարուցված քրեական գործերի ընթացքի մասին»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, վարչապետ Փաշինյանն առաջնային է համարել ԶՈՒ-ում քրեական ենթամշակույթի և կարգապահության հետ կապված առկա խնդիրների լուծումը և ընդգծել կարգապահության մակարդակի շեշտակի բարձրացման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ պատասխանատուներին տալով համապատասխան հանձնարարականներ:-0-