Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Նոր Նորք վարչական շրջանը նոր ղեկավար ունի

19.02.2020, 12:16
Նոր Նորք վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Նոր Նորք վարչական շրջանը նոր ղեկավար ունի

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./ԱՌԿԱ/.  Երևանի քաղաքապետարանում շարունակվում են կադրային փոփոխությունները:

«Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը։ Նա մինչ այժմ զբաղեցնում էր Նորք Մարաշի ղեկավարի պաշտոնը»,- հայտնել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանն իր Facebook-յան էջում:

 Կուբատյանի տեղեկացմամբ, Նորք Մարաշում վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կկատարի ղեկավարի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Աջափնյակի թաղապետ Գևորգ Բաբայանը հրաժարական էր ներկայացրել: Իսկ նախօրեին Աջափնյակ նոր թաղապետ նշանակվեց Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Թելման Թադևոսյանը: -0-