Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+26

Օբաման առաջարկել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

11.07.2014, 10:26
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Ռիչարդ Միլզի (Richard M. Mills, Jr) թեկնածությունը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածուի պաշտոնում, հայտնում է asbarez.com–ը։ Այս պաշտոնում նա կփոխարինի ներկայիս ամերիկացի դեսպան Ջոն Հեֆերնին։
Օբաման առաջարկել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Ռիչարդ Միլզի (Richard M. Mills, Jr) թեկնածությունը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածուի պաշտոնում, հայտնում է asbarez.com–ը։ Այս պաշտոնում նա կփոխարինի ներկայիս ամերիկացի դեսպան Ջոն Հեֆերնին։

Միլզը Ջորջթաունի համալսարանի շրջանավարտ է, ունի Տեխասի համալսարանի իրավաբանի դիպլոմ և մագիստրոսի աստիճան Ազգային պաշտպանության համալսարանի միջազգային անվտանգության ոլորտում։ Դիվանագիտական ծառայության է 1988 թվականից։ Ներկայում Միլզը զբաղեցնում է Լիբանանում ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Տարբեր տարիների աշխատել է Մալթայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իռլանդիայում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում։ Զբաղվել է Հայաստանի և Ադրբեջանի խնդիրներով` նրանց կողմից անկախություն ձեռք բերելուց հետո։ -0-