Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Օբաման առաջարկում է կրճատել Հայաստանին հատկացվող տնտեսական օգնությունը` հասցնելով այն 24,7 մլն դոլարի. ANCA

11.04.2013, 13:27
Օբամայի և Բայդենի աշխատակազմերը հինգշաբթի հրապարակված բյուջեում առաջարկում են 2014 ֆինանսական տարում 38 տոկոսով կրճատել Հայաստանին հատկացվող տնտեսական օգնությունը։ Եթե Կոնգրեսը հաստատի այդ փաստաթուղթը, ապա կնշանակի, որ Հայաստանին տրվող օգնության ծավալի ցուցանիշն ամենացածրը կլինի 1988թ.–ի երկրաշարժից ի վեր, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ամերիկայի հայ ազգային կոմիտեից  (Armenian National Committee of America, ANCA)։
Օբաման առաջարկում է կրճատել Հայաստանին հատկացվող տնտեսական օգնությունը` հասցնելով այն 24,7 մլն դոլարի. ANCA
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Օբամայի և Բայդենի աշխատակազմերը հինգշաբթի հրապարակված բյուջեում առաջարկում են 2014 ֆինանսական տարում 38 տոկոսով կրճատել Հայաստանին հատկացվող տնտեսական օգնությունը։ Եթե Կոնգրեսը հաստատի այդ փաստաթուղթը, ապա կնշանակի, որ Հայաստանին տրվող օգնության ծավալի ցուցանիշն ամենացածրը կլինի 1988թ.–ի երկրաշարժից ի վեր, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ամերիկայի հայ ազգային կոմիտեից  (Armenian National Committee of America, ANCA)։
 
Հաղորդագրության համաձայն, ԱՄՆ–ի նախագահի առաջարկած 24,719,000 դոլարը նույնիսկ կեսը չի կազմում այն գումարի ($50 մլն), որը ANCA–ն և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը խնդրել էին հատկացնել Հայաստանին ընթացիկ տարեսկզբին։ 2013 ֆինանսական տարում օգնությունը կազմել է 40 մլն դոլար։

Միաժամանակ Սպիտակ տունն առաջարկում է պահպանել Հայաստանի և Ադրբեջանի ռազմական օգնության հավասարությունը։ Այսպես, միջազգային ռազմական կրթության և նախապատրաստման ծրագրի (IMET) շրջանակներում օգնությունը սահմանվել է 600 հազար դոլարի չափով, իսկ արտասահմանյան ռազմական ֆինանսավորումը (FMF)` 2,7 մլն դոլար։

«Ներկայացված բյուջեում գումար ներառված չէ Լեռնային Ղարաբաղին տրվող օգնության համար, չնայած վերջին մի քանի տարիների ընթացքում USAID–ն այդ նպատակով տարեկան 2 մլն դոլար է հատկացրել։  Լեռնային Ղարաբաղի ֆինանսավորման այդ մակարդակը զգալիորեն ավելի քիչ է, քան երկար տարիներ շարունակ մտադրված է եղել հաստատել Կոնգրեսը, ընդ որում, որ Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան հատկացումների նվազագույն մակարդակը 2013 ֆինանսական տարվա համար սահմանվել է 5 մլն դոլարի չափով»,–ասվում է հաղորդագրության մեջ։

«Նախագահ Օբաման, ով իշխանության եկավ պարտավորվելով աջակցել Հայաստանին և ավելացնել երկկողմ առևտուրը և ներդրումները, կրճատում է Հայաստանի օգնության ծրագրերը` ի վիճակի չլինելով որևէ կարևոր քայլ կատարել, որպեսզի նպաստի տնտեսական հարաբերությունների աճին` ներդրումային և հարկային համաձայնագրերի, առևտրային ներկայացուցչությունների կամ այլ մեթոդների միջոցով»,– հայտնել է ANCA գործադիր տնօրեն Արամ Գասպարյանը։ –0–