Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Օլանդը Երևանում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերին. Ֆրանսիայի ԱԳՆ

15.04.2015, 16:33
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին ներկա կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը։
Օլանդը Երևանում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերին. Ֆրանսիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/.
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին ներկա կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը։

«Հանրապետության նախագահը ապրիլի 24-ին կմեկնի Երևան, որպեսզի հարգանքի տուրք մատուցի Հայոց ցեղասպանության զոհերին»,– չորեքշաբթի անցկացված ճեպազրույցի ժամանակ ասել է Նադալը,  հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով` զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն նաև Ֆրանսիայում, որոնք կկազմակերպեն մշակութային կազմակերպություններն ու ասոցիացիաները, տեղի իշխանությունը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-