«Օրինաց երկիր» կուսակցությունն առաջարկում է լայն հասարակական երկխոսության ձևաչափ ստեղծել
26.02.2013,
15:55
«Օրինաց երկիր» կուսակցությունը քաղխորհրդի նիստից հետո հայտարարություն է տարածել, որտեղ առաջարկում է Հայաստանում լայն հասարակական երկխոսության ձևաչափ ստեղծել։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Օրինաց երկիր» կուսակցությունը քաղխորհրդի նիստից հետո հայտարարություն է տարածել, որտեղ առաջարկում է Հայաստանում լայն հասարակական երկխոսության ձևաչափ ստեղծել։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն, բոլոր 1988 տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում գործող նախագահ Սերժ Սարգսյանը հաղթել է առաջին փուլում` հավաքելով ընտրողների քվեների 58,64 տոկոսը։Երկրորդ տեղը` 36,74% –ով, զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանը փետրվարի 20–ից հանրահավաքներ է անցկացնում Երևանում և Հայաստանի մարզերում։ Անցած ուրբաթ նա հայտարարեց «բարևի հեղափոխության« մեկնարկի մասին։
««Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդն առաջարկում է նախաձեռնել հանրային լայն երկխոսության ձևաչափ` դրանում ներգրավելով շահագրգիռ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին` առկա խնդիրները համատեղ քննարկելու և երկխոսության միջոցով լուծելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Քաղխորհուրդը նաև հորդորում է ներկա և հետագա քաղաքական գործընթացները, զանգվածային միջոցառումները, բողոքի երթերն ու ցույցերը իրականացնել բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակներում և կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, գործիչներին և ՀՀ բոլոր քաղաքացիներին ցուցաբերել զսպվածություն և հանդուրժողականություն, առաջնորդվել ներքաղաքական կայունության և Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությունը չխաթարելու հրամայական պահանջով:
«Քաղխորհուրդը կոչ է անում Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներից ձևավորել աշխատանքային խումբ, որը քննության առարկա կդարձնի երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը, կառաջարկի լուծումներ ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում նախաձեռնելով նաև օրենսդրական բարեփոխումներ»,- նշվում է փաստաթղթում։
ՕԵԿ-ը միաժամանակ հանդիսանալով իշխանության մաս կազմող քաղաքական ուժ` հայտարարում է երկրում վճռական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության և հրամայականի մասին: Կուսակցությունը իր սեփական դերակատարության շրջանակներում անելու է հնարավորինը տարբեր բնագավառներում ընթացող փոփոխություններն էլ ավելի վճռականորեն առաջ մղելու և ժողովրդին հուզող հիմնախնդիրները նախաձեռնողական մոտեցումներով, վճռական ու նորարարական քայլերով լուծելու համար:
Ընտրությունների ժամանակ ՕԵ-ն սատարում էր գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։--0--