«Օսկանյանի գործը» բացառապես իրավական խնդիր է. Շարմազանով
09.10.2012,
14:58
«Օսկանյանի գործը» բացառապես իրավական խնդիր է, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Օսկանյանի գործը» բացառապես իրավական խնդիր է, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Նախորդ երկուշաբթի Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՔՕ 179–րդ հոդվածի 3–րդ մասի առաջին կետով (հանցավորին վստահված խոշոր չափերով ուրիշի գույքի յուրացնելը կամ վատնելը, այսինքն` հափշտակությունը) և 190–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով (Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների կամ այլ գույքի հետ ֆինանսական կամ այլ գործարքներ կատարելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով)։
«Հայաստանում որևէ քաղաքական գործչի նկատմամբ հետապնդում չի կատարվում, խնդիրը բացառապես իրավական է։ Եվ անհրաժեշտություն չկա օգտագործել այնպիսի տերմիններ, ինչպես «հետապնդումը»»,– ասաց Շարմազանովը։
Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 2–ին զրկեց Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնխելիությունից` հանրապետության գլխավոր դատախազի մինջորդագրի համաձայն, նրան եկամուտների օրիանականացման գործով որպես մեղադրյալ ներգրավելու համար։
Օսկանյանը կատարվածում քաղաքական ենթատեքստ է տեսնում և վրդովմունք է արտահայտում, որ հիմնադրամի գործունեությունը ինչ–որ մեկը կարող է կապել հանցավոր փողերի հետ։ Նախկին նախարարը կարծում է, որ «գործը» սկսվել է հենց այն ժամանակ, երբ նա սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ։
Շարմազանովի խոսքով, Հայաստանում ոչ միայն չկան քաղաքական հետապնդումներ, «ավելին` երկիրը գնում է ժողովրդավարության զարգացման ուղով»։
Փոխխոսնակը միաժամանակ զերծ մնաց ԱԺ–ի օրակարգում Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ հարցն ընդգրկելու մեկնաբանություններից։
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու դեպքով: Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և « Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու փաստով:
«Սիվիլիթաս» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին՝ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի կողմից։ Հիմնադրամը զբաղվում է մարդու իրավունքների, ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության հարցերով։ 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը համալրելուց հետո Օսկանյանը հրաժարվել է հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից։ -0-