Рейтинг@Mail.ru
USD
377.51
EUR
449.99
RUB
4.8812
GEL
140.49
2026 թ. փետրվարի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Պարոն Կոպիրկինը խորը մոլորության մեջ է. ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահը՝ ԵՄ առաքելության վերաբերյալ ՌԴ դեսպանի խոսքերի մասին

06.09.2024, 10:06
Արման Եղոյանը մեկնաբանել է ՌԴ դեսպան Կոպիրկինի խոսքերը, թե «ՀՀ-ում ԵՄ առաքելությունը չի պաշտպանում պետության սահմանները»
Պարոն Կոպիրկինը խորը մոլորության մեջ է. ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահը՝ ԵՄ առաքելության վերաբերյալ ՌԴ դեսպանի խոսքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մեկնաբանել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքերն այն մասին, որ «ԵՄ առաքելությունը Հայաստանում չի պաշտպանում պետության սահմանները,.. այլ զբաղվում է հետախուզական տվյալներ հավաքելով Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ»։

«Պարոն Կոպիրկինը խորը մոլորության մեջ է։ Նա շատ սխալ պատկերացում ունի ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մասին։ Եվ ընդհանրապես, ոչ բոլոր օտարերկրյա առաքելություններն են զբաղվում հետախուզական տվյալների հավաքագրմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Եղոյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ ԵՄ առաքելությունը, որը գործում է հայ-ադրբեջանական սահմանին, մոնիտորինգի անվան տակ հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանին, Ադրբեջանին և Իրանին հակազդելու համար։