Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Փաշինյան. խորհրդարանական ընտրությունների անցկացումը կախված է ներքաղաքական քննարկումների արդյունքներից

01.05.2018, 15:47
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կախված է ներքաղաքական քննարկումների արդյունքներից, ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյան. խորհրդարանական ընտրությունների անցկացումը կախված է ներքաղաքական քննարկումների արդյունքներից

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի. /ԱՌԿԱ/. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կախված է ներքաղաքական քննարկումների արդյունքներից, ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով պատգամավորի այն հարցին, թե գործող Սահմանադրության շրջանակներում ո՞ր մեխանիզմներով է նա մտադիր անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Մայիսի 1–ին ՀՀ ԱԺ–ում անցկացվում են երկրի վարչապետի ընտրությունները։

Փաշինյանի խոսքով, ընտրություններից առաջ նա անհրաժեշտ է համարում բարեփոխել Ընտրական օրենսգիրքը որակապես նոր ընտրություններ անցկացնելու համար։

«Ընտրական օրենսգիրքը բարեփոխելիս անհնար են իմ անձնական նախապաշարմունքները։ Օրենսգիրքն այնքան լուրջ փաստաթուղթ է, որ պետք է հասկանալի և մատչելի լինի բոլոր քաղաքացիների համար», – ասաց նա։

Սակայն, Փաշինյանի խոսքով, ամենակարևորը խորհրդարանական մեծամասնության ու փոքրամասնության միջև հանդուրժողականության մթնոլորտի և երկխոսության ամրապնդումն է։

«Բոլոր մեխանիզմները պետք է սահմանվեն երկխոսության միջոցով, այլ ոչ թե ստիպողաբար։ Բոլորին պարզ է, որ ընտրությունների կեղծումը հանգեցնում է համընդհանուր ճգնաժամային իրավիճակի», – ասաց նա։–0–