Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Փաշինյանը պատրաստ է հանդիպել ՀՀԿ խմբակցության միանգամից բոլոր անդամների հետ

28.04.2018, 18:24
Հայկական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը շաբաթ Իջևանում անցկացված հանրահավաքում ասաց, որ պատրաստ է հանդիպելու Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության միանգամից բոլոր անդամների հետ:
Փաշինյանը պատրաստ է հանդիպել ՀՀԿ խմբակցության միանգամից բոլոր անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը շաբաթ Իջևանում անցկացված հանրահավաքում ասաց, որ պատրաստ է հանդիպելու Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության միանգամից բոլոր անդամների հետ:

«Ես պատրաստ եմ հանդիպել ՀՀԿ խմբակցության բոլոր անդամների հետ, մի տեղում: Պատրաստ եմ, գտնվելով նրանց հետ մի սենյակում, քննարկել բոլոր հարցերը, լսել նրանց դիրքորոշումը և ներկայացնել մեր մոտեցումները: Նույն ձևաչափով էլ պատրաստ եմ հանդիպել մյուս խորհրդարանական խմբակցությունների հետ»,- ասաց Փաշինյանը:

Նա միաժամանակ հերթական անգամ կոչ արեց բոլոր խորհրդարանական խմբակցություններին երկրի վարչապետի ընտրության ժամանակ քվեարկելի իր «որպես ժողովրդի թեկնածուի» օգտին` դրանով իսկ դե յուրե ամրագրելու համար «թավշյա հեղափոխության արդյունքները, որում հաղթանակ է տարել ժողովուրդը»:

Հանրապետությունում ապրիլի 13-ից անցկացվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: Վարչապետի նոր ընտրությունները կկայանան մայիսի 1-ին Ազգային ժողովում: -0-