Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

ՊԲ-ն հերքում է հայկական ուժերի կողմից Ղափանլու գյուղի ուղղությամբ կրակ բացելու մասին տեղեկությունը

17.06.2020, 18:35
ՊԲ-ն հերքում է հայկական ուժերի կողմից Ղափանլու գյուղի ուղղությամբ կրակ բացելու մասին տեղեկությունը
ՊԲ-ն հերքում է հայկական ուժերի կողմից Ղափանլու գյուղի ուղղությամբ կրակ բացելու մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./ԱՌԿԱ/. ԱՀ ՊՆ-ն հերքում է տարածել այն մասին, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ չեն բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ:

«Հունիսի 17-ին ադրբեջանական <<Ordu.az>> կայքէջի տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը, իրականությանը չի համապատասխանում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին, միևնույն ժամանակ հորդորում է ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն ապակայունացնելուն միտված քայլերից, հակառակ դեպքում հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ: -0-