Рейтинг@Mail.ru
USD
377.44
EUR
436.25
RUB
4.7633
GEL
138.23
2026 թ. մարտի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագաը մեկնաբանել է Էրդողանի` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ հայտարարությունը

18.10.2020, 22:15
Պետդուման մեկնաբանել է Էրդողանի` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ հայտարարությունը
Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագաը մեկնաբանել է Էրդողանի` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին, չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լարվածության մեղմացմանը: Այս կարծիքը կիրակի օրը ՏԱՍՍ -ին հայտնել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

«Ցավոք, նման հայտարարությունները չեն նպաստում հակամարտության գոտում խաղաղ կարգավորմանը և իրավիճակի մեղմացմանը: Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները չեն աջակցում կողմերից որևէ մեկին և հանդես են գալիս արյունահեղության դադարեցման օգտին», - շեշտել է նա:

Կոմիտեի ղեկավարը հիշեցրել է, որ ավելի վաղ բոլոր երեք երկրների ղեկավարները «հատուկ հայտարարություն էին տարածել՝ հրադադար հաստատելու կոչով, ավելի ուշ, Մոսկվայում տեղի ունեցան բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների [Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի] միջև, որտեղ ձեռք էին բերվել կրակի դադարեցման մասին պայմանավորվածություններ»: «Մենք պետք է ձգտենք դրանց իրականացմանը», - շեշտել է Սլուցկին:

«Այսօր բոլորը պետք է շարունակեն փնտրել քաղաքական և դիվանագիտական ​​ուղիներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, չընկնել ագրեսիվ հռետորաբանության և փոխադարձ մեղադրանքների մեջ», - ամփոփել է նա:-0-