Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Politico. Բրյուսելը Բաքվին տեղեկատվություն է փոխանցում հայ-ադրբեջանական սահմանի պարեկության մասին

10.04.2023, 15:48
Բրյուսելը Բաքվին տեղեկատվություն է փոխանցում հայ-ադրբեջանական սահմանի պարեկության մասին, հայտնում է Politico-ն
Politico. Բրյուսելը Բաքվին տեղեկատվություն է փոխանցում հայ-ադրբեջանական սահմանի պարեկության մասին
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. Բրյուսելը Բաքվին տեղեկատվություն է փոխանցում հայ-ադրբեջանական սահմանի պարեկության մասին, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյային։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն «Բաքվի հետ այլ սցենարի» հույս ուներ։

«Մենք Ադրբեջանի հետ կիսվում ենք պարեկության և այլնի վերաբերյալ բոլոր համապատասխան տեղեկություններով, քանի որ չենք ցանկանում որևէ խնդիր ունենալ»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։

ԵՄ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Բելգիայում և Լյուքսեմբուրգում դեսպան Վագիֆ Սադիգովն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի հետ սահմանի մոտ ԵՄ առաքելության ներկայությունն անհանգստություն է առաջացնում Բաքվում։

«Դա տեղի է ունենում մեր սահմանային կետերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա և խիստ ռազմականացված գոտում, որտեղ կան ռուս սահմանապահներ, հայ սահմանապահներ, ռուսական կանոնավոր ստորաբաժանումներ, հայկական կանոնավոր ստորաբաժանումներ և Իրանի սահմանին ավելի մոտ՝ իրանցի զինվորականներ», – ասել է Սադիգովը։

Նրա կարծիքով, այս առաքելությունը կարելի է դիտել «որպես Բրյուսելի փորձ՝ ամրապնդելու իր ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»։–0–