Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+6

Պուտինը ցանկանում է ամնիստիա տրամադրել Ռուսաստան վերադարձած կապիտալին

04.12.2014, 15:30
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ամնիստիա տրամադրել երկիր վերադարձած կապիտալին։ ՌԴ նախագահը համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել հինգշաբթի ՌԴ դաշնային ժողովին հասցեագրված ուղերձի ժամանակ, հաղորդում է Банки-ру–ն։
Պուտինը ցանկանում է ամնիստիա տրամադրել Ռուսաստան վերադարձած կապիտալին
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ամնիստիա տրամադրել երկիր վերադարձած կապիտալին։ ՌԴ նախագահը համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել հինգշաբթի ՌԴ դաշնային ժողովին հասցեագրված ուղերձի ժամանակ, հաղորդում է Банки-ру–ն։ «Առաջարկում եմ իրականացնել Ռուսաստան վերադարձող կապիտալի ամբողջական ամնիստիա», – ասել է Պուտինը։ «Դա նշանակում է, որ եթե մարդն օրինականացնի իր միջոցները կամ ունեցվածքը Ռուսաստանում, ապա կստանա հստակ երաշխիքներ այն հարցում, որ իրեն քարշ չեն տա իրավապահ մարմիններով, նա չի բախվի քրեական և վարչարարական հետապնդման հետ և հարկային ծառայություններն անընդհատ չեն անհանգստացնի։ Եկեք դա անենք հիմա, սակայն մեկ անգամ։ Բոլոր ցանկացողները պետք է օգտվեն դրանից»։ ՌԴ նախագահը նշել է, որ փողերի ծագումն ու վաստակելու միջոցները կարող են տարբեր լինել, սակայն Պուտինի կարծիքով` «հարկավոր է թերթել Ռուսաստանի տնտեսության պատմության օֆշորային էջը»։ «Դա շատ կարևոր է», – ընդգծել է ՌԴ նախագահը։- «Լավագույն երաշխիքը ազգային ենթադատությունն է` անգամ դրա բոլոր խնդիրների դեպքում»։–0–