Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Պուտինն Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հուլիսյան սրումը

13.08.2020, 11:46
Պուտինն Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հուլիսյան սրումը
Պուտինն Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հուլիսյան սրումը

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես հաղորդվում է Կրեմլի կայքում, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՝ ընթացիկ տարվա հուլիսին հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին իրավիճակի սրման համատեքստում:

«Ռուսական կողմից կարևորվել է է ցանկացած գործողությունների կանխումը, որոնք կնպաստեն լարվածության մեծացմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, հաստատել են փոխադարձ տրամադրվածությունը`բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական գործընկերության հետագա ամրապնդման համար:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից 17-ը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է հայկական հենակետերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծել է հայկական հենակետերը, նաև թիրախավորել բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հուլիսի 17-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է:

Հակառակորդի կրակոցից հայկական կողմում զոհվել է 5 զինծառայող: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 12 զոհ, հայկական կողմը նաև հաղորդում է ոչ պակաս, քան 10 ադրբեջանական հատուկջոկատայինների մահվան մասին: -0-