Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Քանի կան ռազմական գործողություններ, մեր խնդիրը ռազմադաշտում է. Շավարշ Քոչարյան

05.11.2020, 18:05
Քանի կան ռազմական գործողություններ, մեր խնդիրը ռազմադաշտում է. Շավարշ Քոչարյան
Քանի կան ռազմական գործողություններ, մեր խնդիրը ռազմադաշտում է. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի խնդրի լուծումը հիմնականում ռազմադաշտում է լուծվում, ԱԺ-ում հայտնել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Նրա խոսքով, բոլորն էլ զգում են, որ լինելու է բեկում ու էապես փոխվելու է ամեն ինչ։ Տարբեր կազմակերպություններ կարող են հանդես գալ հայտարարություններով, բայց չմիջամտել հակամարտությանը:

Նա նշել է, որ միակ կառույցը, որը կարող էր միջամտել, դա ՄԱԿ-ն է, բայց դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը, որը չի ընդունվել:

«Հույսը դնել, որ քո փոխարեն ուրիշն է կռվելու քո հողի համար, ուղղակի կործանարար է նրանց համար, ովքեր այդպես են մտածում։ Առաջին հերթին, մենք պետք է պահենք մեր հողը, այլ բան, որ մենք պետք է ձգտենք առավելագույն աջակցություն ստանալ», - հայտնել է Քոչարյանը՝ ընդգծելով, որ քանի կան ռազմական գործողություններ, մեր խնդիրը հենց ռազմադաշտում է։

Նա նշել է, որ այս առումով բանակցություններ են ընթանում ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ- հետ, նաև ստեղծված իրավիճակը չի կարող չանհանգստացնել մեր հարևաններին՝ Վրաստանին և Իրանին։

«Չի կարող չանհանգստացնել Իրանին, այն, որ ահաբեկիչները հայտնվել են Իրանի սահմանի մոտ, ակնհայտ է, որ իրենց անհանգստացնում է, իրենք դրա մասին բացահայտ խոսում են ու ստիպված որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարում», - նշել է փոխնախարարը։

Նա ընդգծել է, որ վտանգը զգում է նաև Ռուսաստանը։

«Ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որը մտահոգում է բազմաթիվ պետությունների, որոնց հետ մենք ունենք խորացված հարաբերություններ», - հայտնել է ԱԳ փոխնախարարը։-0-