Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Քննարկվում է ԱԺ նախագահի երեք թեկնածություն

18.10.2018, 11:30
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և կառավարությունն այս օրերին ոչ միայն կազմում է ապագա համամասնական ցուցակը, այլև քննարկում ապագա ԱԺ նախագահի և տեղակալների թեկնածությունների հարցը։
Քննարկվում է ԱԺ նախագահի երեք թեկնածություն

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և կառավարությունն այս օրերին ոչ միայն կազմում է ապագա համամասնական ցուցակը, այլև քննարկում ապագա ԱԺ նախագահի և տեղակալների թեկնածությունների հարցը։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Պարբերականը նշում է, որ քննարկվում է ԱԺ նախագահի երեք թեկնածու` Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան։

Ըստ «ՔՊ» աղբյուրների, ամենահավանականը համարվում է Լենայի թեկնածությունը, ինչը նաև գենդերային խնդիր կլուծի։

Թերթը նշում է, որ այս անգամ կանանց ներկայացվածության խնդիրն ավելի սուր է դրված։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն, կին պատգամավորների քվոտը պետք է հասցվի 30 տոկոսի` գործող 25 տոկոսի փոխարեն։ -0-