Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահական ընտրություններին հաղթանակի կապակցությամբ

19.02.2013, 17:56
ՀՀ նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին համոզիչ հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահական ընտրություններին հաղթանակի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին համոզիչ հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը շնորհավորել է Սարգսյանին համոզիչ հաղթանակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ, իսկ Հայաստանին և բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարօրություն:

«ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, տարեցտարի ամրապնդվող և խորացող երկկողմ հարաբերությունները կշարունակեն նույն ոգով զարգանալ՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների»,– հաղորդեցին մամուլի ծառայությունից։

Փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ հաղթեց պետության գործող ղեկավար Սերժ Սարգսյանը։ ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, բոլոր 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկներով Սարգսյանը հավաքել է 861 378 քվե կամ ձայների 58,64%-ը։-0-