Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի մեծացման հնարավորության մասին

17.12.2020, 18:30
Պուտինը չի բացառել Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի թվի մեծացումը և նշել պայմանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի մեծացման հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի մեծացման հնարավորության մասին բոլոր կողմերի հետ պայմանավորվածության ձեռք բերման դեպքում:

«Ինչ վերաբերում է մեր խաղաղապահների թիվը մեծացնելուն, ապա դա հնարավոր է, բայց միայն բոլոր կողմերի հետ պայմանավորվածության դեպքում, այդ թվում, ադրբեջանական կողմի հետ, որովհետև մենք ի սկզբանե պայմանավորվել ենք մեր խաղաղապահներ թվի մասով, այդ քանակը համաձայնեցված է»,- հայտնել է Պուտինը մամուլի ասուլիսի ընթացքում:

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ երկու կողմերում էի ադեկվատորեն են գնահատում իրադրությունը, և ռուս խաղաղապահների թվի մեծացման հարցը կրում է զուտ տեխնիկական բնույթ:

«Եթե բոլորը գան եզրահանգման, որ դա անհրաժեշտ է, ապա մենք կանենք: Եթե ոչ, ապա չենք անի: Բայց այստեղ խոսքը միայն խաղաղապահների մասին չէ, այլև մեր ծառայությունների աշխատանք՝ ԱԻՆ, ԱԻՆ աշխատակիցների և Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության»,- նշել է նա: -0-