Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

ՌԴ–ն, ԱՄՆ–ն և Ֆրանսիան ափսոսում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը դեռևս չի գտնվել

18.06.2013, 17:45
Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ֆրանսիան` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք զբաղվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, խորը ափսոսանք են հայտնում, որ հակամարտության կողմերը չեն կարողացել բանակցային գործընթացի ընթացքում խնդրի լուծումը գտնել։
ՌԴ–ն, ԱՄՆ–ն և Ֆրանսիան ափսոսում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը դեռևս չի գտնվել
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ֆրանսիան` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք զբաղվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, խորը ափսոսանք են հայտնում, որ հակամարտության կողմերը չեն կարողացել բանակցային գործընթացի ընթացքում խնդրի լուծումը գտնել։

«Մենք մեր խորը ափսոսանք ենք հայտնում, որ բանակցային գործընթացի ընթացքում կողմերը փոխադարձ շահերը հաշվի առնելու վրա հիմնված լուծում գտնելու փոխարեն շարունակել են միակողմանի շահեր ստանալու միտումը»,– ասվում է երեք երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի և Ֆրանսուա
Օլանդի  ընդունած ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Վստահ ենք, որ հավասարակշռված շրջանակային պայմանավորվածության ձեռք բերման հետագա ուշացումը, որը կտանի դեպի համապարփակ խաղաղ կարգավորում, անընդունելի է, և կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին` նորացված էներգիայով կենտրոնանալ դեռևս բաց մնացած հարցերի լուծման վրա»,– նշվում է փաստաթղթում։

Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ֆրանսիան համոզմունք են հայտնել, որ վերջին չորս տարիների ընթացքում այդ առումով իրենց արած հայտարարությունները «պետք է հիմք դառնան ղարաբաղյան հակամարտության արդար և ամուր կարգավորման համար»։

Ըստ երեք երկրների առաջնորդների` «այդ  դրույթները պետք է դիտարկել որպես միասնական ամբողջականություն, քանի որ դրանցից որևէ մեկին նախապատվություն տալու ցանկացած փորձ բացառում է հավասարակշռված որոշում ընդունելու հնարավորությունը»։

«Մենք վճռականորեն կոչ ենք անում բոլոր կողմերի ղեկավարներին` ևս մեկ անգամ  ցուցաբերել հավատարմությունը Հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես` ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիք չընդունելու, տարածքային ամբողջականության, հավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքներին»,– ասվում է համատեղ հայտարարության մեջ։ –0–