Հայոց ցեղասպանության փաստի հարցում պատշաճ հակափաստարկներ չունեն անգամ Թուրքիայի կողմից ֆինանսավորվող գիտնականները. փորձագետ

Հայոց ցեղասպանության փաստի հարցում պատշաճ հակափաստարկներ չունեն անգամ Թուրքիայի կողմից ֆինանսավորվող գիտնականները. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության փաստի հարցում պատշաճ հակափաստարկներ չեն կարող ներկայացնել անգամ Թուրքիայի կողմից ֆինանսավորվող գիտնականները, հայտարարել է բրիտանացի դատավոր, Լոնդոնի համալսարանի «Quenn Merry» քոլեջի մարդու իրավունքների հարցերի պրոֆեսոր Ջեֆրի Ռոբերթսոնն «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի ժամանակ։

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա ֆորումը կանցնի Երևանում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ֆորումին մասնակցում է տարբեր երկրների ավելի քան 600 ներկայացուցիչ։

«Կան անգամ թուրքական փաստաթղթեր, որոնք վկայում են Հայոց ցեղասպանության մասին։ Ուրեմն էլ ի՞նչ ապացույցներ չեն բավարարում Անկարային։ Բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել», – ասել է Ռոբերթսոնը։

Իրավաբանը նշել է, որ եթե 1939 թ.–ին Հիտլերը հարցրել է այն մասին, թե «ո՞վ է այսօր հիշում հայերի ջարդի մասին», ապա այսօր` 2015 թ.–ին, կարելի է վստահաբար պատասխանել այդ հարցին` հիշում է ողջ աշխարհը։

Նա ընդգծել է, որ այսօր` 100 տարի անց, գրեթե հենց նույն տարածքներում, որտեղով անցնում էին հալածվող հայերի քարավանները, ցեղասպանություն են իրականացնում իսլամիստները։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգները, ինչպես նաև` Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:20 22.04.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×