Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Ռուսաստանը Վրաստանի վրա ճնշում գործադրելու լուրջ գործիքներ չունի. փորձագետ

26.05.2015, 21:49
Ռուսաստանը Վրաստանի վրա ճնշում գործադրելու լուրջ գործիքներ չունի, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Ռուսաստանը Վրաստանի վրա ճնշում գործադրելու լուրջ գործիքներ չունի. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը Վրաստանի վրա ճնշում գործադրելու լուրջ գործիքներ չունի, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«2008թ.–ին Վրաստանը կորցրեց այն, ինչ կարող էր կորցնել, և այն, ինչ չէր կարող... Գրեթե անհնար է անել այնպես, որ Վրաստանը լինի ռուսամետ, և դա է վկայում Վրաստանի քաղաքական իրականությունը։ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ կապված հարցերի և Եվրոպայի հարցում սպասումների ու փոխգործակցության աստիճանի դեպքում վախենում եմ, որ այդ իրականությունն անհնար է շրջել։ Վրաստանն այս իմաստով «կտրված պատառ է»», – ասաց Իսկանդարյանը։

Փորձագետի կարծիքով` Վրաստանում, ի տարբերություն Հարավային Կովկասի մյուս երկրների, գոյություն ունի գաղափարախոսական ընդդիմություն։

«Իհարկե, դժվար է գաղափարախոսություն անվանել այն ամենն, ինչ գոյություն ունի, սակայն այնտեղ չկա անձնավորված խումբ։ Դա որոշակի նոր քաղաքական իրականության կառուցում է, որտեղ բացակայում են Հայաստանն ու Ադրբեջանը », – նշեց Իսկանդարյանը։ –0–