Ռուս դիպուկահարները մարզվում են ՀՀ լեռների էքստրեմալ պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Դիպուկահարների նախապատրաստությունն է մեկնարկել Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի «Կահմուդ» լեռնային ուսումնավարժարանում, հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։ Ուսումնական միջոցառումներին մասնակցում է ավելի քան 100 զինծառայող։
Պարապմունքները կանցկացվեն մեկ ամսվա ընթացքում ծովի մակարդակից ավելի քան 1.6 հազար մետր բարձրության վրա -20 աստիճան ջերմաստիճանի և մինչև 15 մետր վայրկյան արագության քամու պայմաններում։
Պարապմունքներին ընթացքում էքստրեմալ պայմաններում դիպուկահարները կարող են օգտագործել «Ռատնիկ» ժամանակակից պաշտպանական ռազմական հանդերձանք։ Պարապմունքների մեծ մասը կանցկացվի գիշերը գիշերային տեսանելիության սարքերի կիրառմամբ։
Երիտասարդ դիպուկահարների պատրաստության ժամանակ հիմնական շեշտը կդրվի մարտավարական հատուկ և կրակային պատրաստությանը` զույգերով մարտ վարելիս։
Լեռնային ձյունապատ տեղանքի պայմաններում դիպուկահարները պետք է երթարշավ կկատարեն ամբողջական ռազմահանդերձանքով և սպառազինությամբ դահուկներով հատված տեղանքում։
Դիպուկահար զույգերի պատրաստությունն Անդրկովկասում կավարտվի զինծառայողների միջև դահուկային 3 կիլոմետրանոց սպրինտի մրցումով անծանոթ տեղանքում և կուղեկցվի հաստիքային զենքից կրակով։ -0-