Ռուսաստանի մշակույթի նախարարի կարծիքով «եվրոպական արժեքների» մասին խոսակցությունները հորինված են
28.09.2013,
13:30
ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հորինված է համարում այսպես կոչված «եվրոպական արժեքների» մասին խոսակցությունները։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հորինված է համարում այսպես կոչված «եվրոպական արժեքների» մասին խոսակցությունները։
«Եվրոպական արժեքներ հասկացությունը հյուսիսատլանտյան քարոզչության մտավորականների վրդովված մտքի արգասիքն է, դրանք իրականում չկան։ Յուրաքանչյուր մարդ իր արժեքներն ունի։ Եթե այդ մարդկանց իրար կողք դնենք, ապա այդ արժեքների մի մասը կհամախմբի նրանց»,– «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ ունեցած զրույցում ասել է Մեդինսկին։
Միաժամանակ ըստ նրա, ասել, թե ամբողջ աշխարհի համար միասնական արժեքային չափանիշների որևէ եզակի դրույթ կա, նույնպես ճիշտ չէ։
«Աշխարհը շատ բազմազան է, այդպես է ստեղծել Աստվածը։ Ավստրալիայի բնիկների, Կենտրոնական Աֆրիկայի ժողովուրդների, Շվեյցարիայի, Հայաստանի և Ռուսաստանի բնակիչների միջև կարող է բավական մեծ տարբերություններ լինել, այդ թվում նաև արժեքային համակարգում, բարու և չարի վերաբերյալ պատկերացումներում, սակայն դա բոլորովին չի նշանակում, թե որևէ մեկը ճիշտ է, իսկ մյուսը` սխալ։ Պարզապես հազարամյակների ընթացքում որոշակի ապրելակերպ է ձևավորվել, այդ թվում բարոյական ապրելակերպ»,– ասել է Մեդինսկին։
«Որպես կանոն` համաշխարհային, այսպես կոչված, համամարդկային կամ ավելի ցինիկ` եվրոպական արժեքների հովանու ներքո պետությունը փորձում է իր վերնախավի արժեքային սանդղակ պարտադրել մյուս ժողովուրդներին` այդքանը»,–ավելացրել է նա։ –0–