Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

«Ռուսաստանի դաշնակիցները» աշխատության մեջ դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ

24.09.2020, 19:00
«Ռուսաստանի դաշնակիցները» աշխատության մեջ դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ
«Ռուսաստանի դաշնակիցները» աշխատության մեջ դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի հանդիպման ընթացքում հակիրճ անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի թեմային:

Փաշինյանը հայտնեց, որ 2020-ի մայիսին Ռուսաստանում հրատարակվել է «Ռուսաստանի դաշնակիցները» աշխատությունը և խնդրեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանին մանրամասներ ներկայացնել:

«Վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցների թեմայի վերաբերյալ գնահատական, որում գնահատվում է ՀԱՊԿ-ի շրջանակում գործընկերների դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում այդտեղ Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ», - ասաց քարտուղարը:

Վարչապետը նաև նշեց, որ առաջիկայում տեղի կունենա Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը:

«Հույս ունենք, որ այն կորոնավիրուսի պատճառով որևէ սահմանափակում չի ունենա: Կարևոր է ընդգծել, որ մենք մեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում և դա շարունակելու ենք: Եվրամիությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն՝ մեզ համար շատ կարևոր գործընկերներ են », - ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ Առաջիկայում սպասվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ Երևանում:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերը տեղի կունենան հոկտեմբերի 9-ին Երևանում:

«Նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ շատ ինտենսիվ հարաբերություններ ունենք: Վրաստանի հետ, բնականաբար, մեր հարաբերություններն ավանդաբար ջերմ են: Եվ մենք հետևողական արտաքին քաղաքականության մասին մեր պատկերացումները, որտեղ, իհարկե, կան որոշակի նյուանսներ, որոնք գուցե թե սովորական չեն, շարունակելու ենք մեր քաղաքական ուղեգիծը: Մեր գործընկերների հետ մեր հարաբերությունները խորացնելու ենք և դրանք պետք է ունենան և ունենում են կոնկրետ արտահայտություն, և այսօրվա կառավարության նիստին երկու այս որոշումները նաև վկայում են այդ մասին»,- ասաց նա: -0-