Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կմշակեն ընթացիկ հարցեր, կապված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ

24.12.2020, 18:34
Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Սոչի․ Չավուշօղլուն և Լավրովը կմշակեն Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրագործումը․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կմշակեն ընթացիկ հարցեր, կապված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն կմշակեն ընթացիկ հարցեր, կապված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով, դեկտեմբերի 29-ին, իր ռուս գործընկերոջ հրավերով, Չավուշօղլուն աշխատանքային այցով ժամանելու է Սոչի `մասնակցելու համատեղ ռազմավարական պլանավորման խմբի 8-րդ հանդիպմանը:

«Նախատեսվում է մանրամասնորեն մշակել նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրագործման հետ կապված ընթացիկ խնդիրները: Շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկը նվազագույնի հասցնելու և կողմերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու վրա», - ասաց նա:

Զախարովան շեշտեց, որ ուշադրության կենտրոնում կլինի ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը և բոլոր ռազմական գործողությունները վերահսկելու համար ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեության հաստատումը:-0-