Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Ավելի վաղ կատարված բոլոր կուտակային վճարումների վերահաշվարկի մասին որոշումը չի նշանակում, թե դրանք պետք է վերադարձվեն. Թովմասյան

03.04.2014, 14:39
«Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ–ի որոշումն այն մասին, որ ավելի վաղ իրականացված բոլոր կուտակային վճարումները «ենթակա են վերահաշվարկման», չի նշանակում, որ դրանք պետք է վերադարձվեն քաղաքացիներին, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` մեկնաբանելով Սահմանադրական դատարանի` նախօրեին կատարած որոշումը։
Ավելի վաղ կատարված բոլոր կուտակային վճարումների վերահաշվարկի մասին որոշումը չի նշանակում, թե դրանք պետք է վերադարձվեն. Թովմասյան
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ–ի որոշումն այն մասին, որ ավելի վաղ իրականացված բոլոր կուտակային վճարումները «ենթակա են վերահաշվարկման», չի նշանակում, որ դրանք պետք է վերադարձվեն քաղաքացիներին, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` մեկնաբանելով Սահմանադրական դատարանի` նախօրեին կատարած որոշումը։

Հայաստանի Սահմանադրական դատարանը ապրիլի 2–ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական և անվավեր ճանաչեց։ ՍԴ–ի որոշման համաձայն` 2014 թ.–ի սեպտեմբերի 30–ը հաստատվել է որպես վերջնաժամկետ այդ դրույթները, ինչպես նաև մոտ 50 օրենքներով և ավելի քան 80 այլ նորմատիվ ակտերով նախատեսված կետեր անվավեր ճանաչելու համար։ ՍԴ–ի սույն որոշման ընդունումից առաջ իրականացրած բոլոր կուտակային վճարները ենթակա են վերահաշվարկման։

Նրա խոսքով` ավելի վաղ կատարված վճարների վերահաշվարկը պետք է իրականացվի քաղաքացիների համար ավելի բարենպաստ` իրավական կարգավորման ռեժիմին համապատասխան։

«Հաշվի առնելով ՍԴ–ի այդ որոշման պահանջները, ելնելով նոր իրավական կարգավորումներից և հաշվի առնելով նորմերի հակառակ ուժը, որը բարելավում է քաղաքացիների վիճակը, այդ գումարները ենթակա են վերահաշվարկման։ Այսինքն ՍԴ–ն բացատրում է, թե ինչու են դրանք ենթակա վերահաշվարկման», – ասաց Թովմասյանը` հինգշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Նախարարը նաև նշեց, որ եթե կառավարությունն ու խորհրդարանը ոչինչ չփոխեն օրենքում մինչև սեպտեմբերի 30–ը, ապա քաղաքացիներին միջոցների վերադարձի խնդիր կարող է առաջանալ։–0–