Սահմանադրական դատարանի նոր անդամ է ընտրվել Արայիկ Թունյանը
09.06.2014,
17:13
Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի նիստում 63 «կողմ» և երեք «դեմ» ձայներով հաստատեց Արայիկ Թունյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի նիստում 63 «կողմ» և երեք «դեմ» ձայներով հաստատեց Արայիկ Թունյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում։
ՍԴ դատավորի պաշտոնում նա կփոխարինի Վալերի Պողոսյանին, ում լիազորությունները դադարեցվել են պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով։ Թունյանի թեկնածությունն առաջարկել է խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը։
Քվեարկությունն անցել է փակ ռեժիմով։ Նիստի ընթացքում «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ նրանք դեմ են քվեարկելու Թունյանի թեկնածությանը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ մտադիր չէ մասնակցել քվեարկությանը։
Արայիկ Թունյանը 1991 թվականին ավարտել է Մ.Վ.Լոմոնոսովի անվան ՄՊՀ–ի իրավաբանական ֆակուլտետը, 1995 թվականին` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտի Իրավունքի տեսության և սոցիոլոգիայի բաժնի ասպիրանտուրան։ 2004 թվականին շարունակել է կրթությունը Համաշխարհային առևտրային կազմակերպության տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային ինստիտուտում, իսկ 2007 թվականին` Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի քարտուղարությունում։
1999-2001 թվականներին զբաղեցրել է Արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը։ 2000 թվականից իրավաբանական ֆակուլտետի դասախոս է, իսկ 2004 թվականից` Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական վարույթի ամբիոնի վարիչ։ 2001-2003 թվականերին եղել է Հայաստանի արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության պետի տեղակալ, 2003-2005 թվականներին` Արդարադատության աշխատակազմի տնտեսական օրենսդրության բաժնի պետ։
2005-2007 թվականներին զբաղեցրել է Հայաստանի նախագահի վարչակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնը, իսկ 2007 թվականին դարձել է նախագահի վարչակազմի իրավաբանական վարչության պետ։ -0-