Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Սեպտեմբերի 4-ին վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա

29.08.2025, 11:29
Սեպտեմբերի 5-ին վարչապետն Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը
Սեպտեմբերի 4-ին վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ից երկօրյա աշխատանքային այցով կգտնվի Ճապոնիայում: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի գրասենյակի մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակում Տոկիոյում նախատեսված է Հայաստանի և Ճապոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Շիգերու Իշիբայի հանդիպումը:

Սեպտեմբերի 5-ին ՀՀ վարչապետն Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը: