Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
449.14
RUB
4.9007
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 27, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին մասնակցելու համար

06.10.2016, 16:16
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14–ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին մասնակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14–ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նիստի աշխատանքին կմասնակցի Լավրովը,– ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։ – Կդիտարկվեն հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման, միջազգային ահաբեկչության դիմակայության արդիական գործոնները, ռազմական գործակցության զարգացումը և մի շարք փաստաթղթեր, որոնք դրվելու են Կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հաստատմանը»։ 

«Մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ գործունեության որոշ կազմակերպչական և վարչաֆինանսական հարցեր»,– ասել է Զախարովան։

ՀԱՊԿ կազմում են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ -0-