Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+36

ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեյցարիայի Համադաշնության նախագահը երեքշաբթի կժամանի Հայաստան պաշտոնական այցով

03.06.2014, 17:37
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը երեքշաբթի կժամանի Հայաստան պաշտոնական այցով, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեյցարիայի Համադաշնության նախագահը  երեքշաբթի կժամանի Հայաստան պաշտոնական այցով
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը երեքշաբթի կժամանի Հայաստան պաշտոնական այցով, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Շվեյցարիայի նախագահների երկկողմ, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները։
Բանակցությունների ավարտին Սերժ Սարգսյանը և Դիդիե Բուրկհալտերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Դիդիե Բուրկհալտերը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին:--0--