Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Սպառազինության որոշ տեսակների քանակով Հայաստանը գերազանցում է տարածաշրջանի երկրներին. պաշտպանության նախարար

18.09.2013, 19:16
Սպառազինության որոշ տեսակների քանակով Հայաստանը գերազանցում է տարածաշրջանի երկրներին, չորեքշաբթի հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Սպառազինության որոշ տեսակների քանակով Հայաստանը գերազանցում է տարածաշրջանի երկրներին. պաշտպանության նախարար
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սպառազինության որոշ տեսակների քանակով Հայաստանը գերազանցում է տարածաշրջանի երկրներին, չորեքշաբթի հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Մենք ունենք համակարգեր, օրինակ` С-300 համակարգը, որից տարածաշրջանի ոչ մի երկրում այն քանակությամբ չկա, որքան մեր երկրում»,– Երևանի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ընթացքում ասաց Օհանյանը։

Խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի խոշոր խմբաքանակ վաճառելու մասին աղմկահարույց տեղեկատվության մասին` նախարարը նշեց, որ այդ գործարքի մասին հայկական կողմը գիտեր դեռ 2–3 տարի առաջ։

«Իհարկե, յուրաքանչյուր երկիր իր ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունն է իրականացնում տարբեր երկրների հետ որպես ինքնիշխան պետություն, և մենք իրավունք չունենք միջամտելու կամ խոչընդոտելու այդ երկրների ծրագրերը, նպատակները և գործարքները, սակայն մենք այս կամ այն կազմակերպությունների միջոցով  մեսիջներ ենք ուղարկում, որ դա անընդունելի է, առավել ևս, որ Ադրբեջանին մատակարարած զենքը որոշ աստիճանով զարգացնում է նրա հարձակողական և  ոչ թե պաշտպանական ներուժը»,– նշեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այդ զենքի մատակարարումները տարածաշրջանի երկրներ և ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը հանգեցնում է նրան, որ այդ երկրները վերահսկելի են դառնում։

«Երբ այս կամ այն երկրի դիվանագիտական կամ զինվորական ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվում եմ նրանց համագործակցությամբ մեր և Ադրբեջանի հետ, նրանցից շատերը կարծում են, որ մենք չենք ցանկանում, որ նրանք ռազմական համագործակցություն ունենան Ադրբեջանի հետ։ Հակառակը, որքան սերտ լինի համագործակցությունը, այդքան մեր կողմից ուղարկված մեսիջները կհասնեն և վերահսկողության այն ժողովրդավարական չափանիշները, որոնք տարածվում են մեզ վրա, կտարածվեն նաև մեր հակառակորդների վրա»,– եզրափակեց Օհանյանը։ –0–