Ռուսաստանն ու Հայաստանը շարունակում են սերտ համագործակցությունը միջազգային ասպարեզում. Պուտին
24.04.2015,
18:31
Ռուսաստանն ու Հայաստանը շարունակում են սերտ համագործակցությունը միջազգային ասպարեզում և զարգացնում հարաբերությունները ինտեգրացիոն գործընթացների ոլորտում, տնտեսական հարաբերությունները ևս դրական դինամիկա ունեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանն ու Հայաստանը շարունակում են սերտ համագործակցությունը միջազգային ասպարեզում և զարգացնում հարաբերությունները ինտեգրացիոն գործընթացների ոլորտում, տնտեսական հարաբերությունները ևս դրական դինամիկա ունեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։
«Այժմ չեմ խոսի քաղաքականության մասին, այն ինքնըստինքյան հասկանալի է, մենք աջակցում ենք միմյանց միջազգային հարթակներում: Սերտորեն աշխատում են մեր արտաքին գործերի նախարարությունները, մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները ինտեգրացիոն գործընթացների ոլորտում, և ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը: Տնտեսական հարաբերությունները ևս դրական դինամիկա ունեն», – ասել է Պուտինը` հավելելով, որ չնայած անցյալ տարվա բոլոր դժվարություններին, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է։
Խոսելով Հայաստանի տնտեսության մեջ ռուսաստանյան կապիտալի ներդրումների աճի մասին` Պուտինը նշել է, որ հիմա դրանք կազմում են մոտ 40 տոկոս։ «Ռուսաստանյան կապիտալի ներդրումները Հայաստանում աճում են, բոլոր օտարերկրյա ներդրումների 40 տոկոսը ռուսաստանյան ծագման ներդրումներ են», – նշել է ՌԴ նախագահը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին Ծիծեռնակաբերդում ելույթի համար։
ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին` հիշատակի միջոցառումների մասնակցելու հրավերի համար։
«Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի և Ռուսաստանի, հայ ժողովրդի և ռուս ժողովրդի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության այլ ժողովուրդների միջև հարաբերությունների առանձնահատուկ բնույթը: Այդ ամենը շատ խորը պատմական արմատներ ունի: Մենք միշտ եղել ենք մտերիմ դաշնակիցներ, եղել ենք և այդպիսին կլինենք ապագայում», – հայտարարել է Պուտինը։ –0–