Սյունիքում տեղի ունեցած միջադեպի մեղավորները պետք է անպայման պատժվեն. Ծառուկյան
10.06.2013,
14:32
ՀՀ Սյունիքի մարզում հունիսի սկզբին տեղի ունեցած միջադեպի մեղավորները պետք է անպայման պատժվեն` հետագայում նման դեպքերից խուսափելու համար, երկուշաբթի լրագրողներին խորհրդարանում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

<b>ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Սյունիքի մարզում հունիսի սկզբին տեղի ունեցած միջադեպի մեղավորները պետք է անպայման պատժվեն` հետագայում նման դեպքերից խուսափելու համար, երկուշաբթի լրագրողներին խորհրդարանում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Հունիսի 1–ին Գորիսում Խաչատրյանի տան մոտ հրաձգության հետևանքով ստացած հրազենային վերքերից մահացել է քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը` ԶՈՒ գնդապետ Արտակ Բուդաղյանը, ծանր վիրավորվել է։ Վնասվածք է ստացել ևս մեկ քաղաքացի` Նիկոլայ Աբրահամյանը։
Սյունիքի մարզպետի որդուն ու թիկնապահին` Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, նրանք դատարանի կողմից կալանավորվել են երկու ամսով։ Խաչատրյանն ու Նիկողոսյանը մեղադրվում են 104–րդ հոդվածի երկրորդ մասի վեցերորդ կետով (բազմաթիվ մարդկանց կյանքի համար վտանգավոր կերպով կատարած սպանություն), 235–րդ հոդվածով (զենքի անօրինական ձեռք բերելը, իրացնելը, պահելը, տեղափոխելը կամ կրելը) և 112–րդ հոդվածի առաջին մասով (մարդուն մարմնական վնասվածք դիտավորությամբ հասցնելը կամ կյանքի համար վտանգավոր ծանր վնաս հասցնելը)։
Իրավիճակը շատ ցավալի է, և այն չպետք է ոչ քննարկումների, ոչ էլ այս կամ այն լրագրողի կողմից ինքնակամ մեկնաբանության թեմա դառնա»,– ասաց Ծառուկյանը։
Միաժամանակ կուսակցության առաջնորդը կոչ արեց համբերությամբ լցվել և սպասել իրավապահ մարմինների հետաքննության ավարտին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6–ին հաստատեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին պաշտոնից ազատելու մասին կառավարության որոշումը։ --0--