Տարոն Մարգարյանի ընտրվելը երաշխիք չէ, որ նա այդ պաշտոնում կլինի մինչև ժամկետի ավարտը. ՀՀԿ խմբացկության քարտուղար
19.04.2013,
20:28
Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Տարոն Մարգարյանի` Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելը երաշխիք չէ, որ նա այդ պաշտոնը կպահպանի մինչև ժամկետի ավարտը, ուրբաթ հայտնեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Տարոն Մարգարյանի` Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելը երաշխիք չէ, որ նա այդ պաշտոնը կպահպանի մինչև ժամկետի ավարտը, ուրբաթ հայտնեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։
Այդ մասին Սահակյանը հայտնեց` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք երաշխքիներ կան, որ Մարգարյանն ընտրվելու դեպքում Երևանի ղեկավարի պաշտոնում կմնա մինչև ժամկետի ավարտը` հաշվի առնելով, որ վերջին երեք տարիների ընթացքում Երևանի քաղաքապետի պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցության երեք ներկայացուցիչ է փոխվել։
Ըստ նրա, ոչինչ հնարավոր չէ երաշխավորել, մասնավորապես Մարգարյանը կարող է առավել բարձր պաշտոն զբաղեցնել կամ կարող են այլ հարցեր առաջանալ։
Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները կկայանան մայիսի 5–ին։ 65 մարդուց բաղկացած խորհուրդն ընտրում է քաղաքապետին։ Օրենսդրության համաձայն, քաղաքապետի թեկնածությունների առաջադրման իրավունք ունեն այդ կառույցում ընդգրկված խմբակցությունները։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցված են «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր», Հայաստանի հանրապետական կուսակցության, Դաշնակցության, ինչպես նաև «Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակները։ -0-