Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Թրամփն անդրադարձել է Սպիտակ տանը Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը

08.08.2025, 10:37
Թրամփը հայտարարել է, որ անհամբեր սպասում է վաղը Սպիտակ տանը Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպմանը՝ պատմական խաղաղության գագաթնաժողովի շրջանակում
Թրամփն անդրադարձել է Սպիտակ տանը Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում գրել է, որ անհամբեր սպասում է վաղը Սպիտակ տանը պատմական խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Այս երկու երկրները տարիներ շարունակ պատերազմի մեջ են եղել, որի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել։ Շատ առաջնորդներ փորձել են վերջ դնել այս պատերազմին, բայց ապարդյուն, մինչև ԹՐԱՄՓԻ գալը։ Իմ վարչակազմը բավականին երկար ժամանակ է, ինչ համագործակցում է այս երկու կողմերի հետ։ Վաղը նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ խաղաղության պաշտոնական ստորագրման արարողությանը», - գրել է նա։

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ Միացյալ Նահանգները նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ տնտեսական հնարավորությունների համատեղ զարգացման վերաբերյալ, «որպեսզի մենք կարողանանք լիովին իրացնել Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը»։

«Ես շատ հպարտ եմ այս քաջարի առաջնորդներով, ովքեր ճիշտ բան են անում Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Սա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ համար։ Մինչ հանդիպում», - գրել է Թրամփը։