Ադրբեջանի հետ շփման գծում ծառայության ռեժիմը կուժեղացվի. Օհանյան
17.07.2014,
14:12
Ադրբեջանի հետ շփման գծում ծառայության ռեժիմը կուժեղացվի, հինգշաբթի կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի հետ շփման գծում ծառայության ռեժիմը կուժեղացվի, հինգշաբթի կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ղարաբաղի պաշտպանության բանակը հուլիսի 10-ին հայտարարություն էր տարածել, որ ադրբեջանական կողմը Քարվաճառի ուղղությամբ հետախուզական-դիվերսիոն գործողությունների հերթական փորձն է ձեռնարկել: Հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի վնասազերծմանն ուղղված ԼՂՀ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման օպերացիան, որի արդյունքում խմբի բոլոր անդամները ձերբակալվել են կամ ոչնչացվել Ղարաբաղի ուժերի կողմից: Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Նախարարի խոսքով՝ 1994թ.-ին հրադադարի համաձայնագիր կնքելուց հետո լարվածությունը շփման գծում պահպանվում է Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության, մասնավորապես՝ դիվերսիոն խմբերի և դիպուկահարների գործողությունների պատճառով: Նա նշեց, որ վերջին տարիներին այդ լարված իրավիճակը տեղափոխվել է Հայաստանի հյուսիս-արևելք՝ Տավուշի մարզ:
«ԼՂՀ-ի ՊԲ-ն տեղեկություն է ունեցել Քարվաճառի ուղղությամբ հանրապետության տարածք ներթափանցելու հնարավոր դեպքերի մասին: Հետքեր էին հայտնաբերվել, և ԼՂՀ ՊԲ հրամանատարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել այդ տարածք ներթափանցած խմբերին հայտնաբերելու համար», - ասաց Օհանյանը:
Նա նշեց, որ իրականացված միջոցառումների արդյունքում ներքին գործերի մարմինների և Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցությամբ բանակային ստորաբաժանումները բացահայտել էին դիվերսիոն խմբի հետքերը, որոնց միջոցով էլ դուրս էին եկել նրանց անդամներից մեկի վրա:
Օհանյանի խոսքով՝ դրանից հետո համապատասխան միջոցներ էին ձեռնարկվել, լրացուցիչ պահակախմբեր էին գործարկվել, այդ գոտի էին ուղարկվել լրացուցիչ ուժեր: Այս ամենի արդյունքում ԼՀՂ ՊԲ ստորաբաժանումները և իրավապահ մարմինների աշխատակիցները Քարվաճառի տարածքում բացահայտել են դիվերսիոն խմբի բոլոր անդամներին:
«Օպերացիայի անցկացման ժամանակ բնակչությունը որոշակի մտավախություն ուներ, ավելին` նախնական տվյալներով՝ տեղեկություն կա, որ ԼՂՀ-ի 17-ամյա բնակչի սպանության մեջ կասկածվում է դիվերսիոն խմբի անդամներից մեկը», - ասաց Օհանյանը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանում, անտառային տարածքում, հուլիսի 15-ին հայտնաբերվել է 17-ամյա Սմբատ Ցականյանի դին: Նա հուլիսի 8-ից անհայտ կորած էր հայտարարվել: Երիտասարդի մարմնի վրա հրազենային վնասվածքներ էին հայտնաբերվել:
Ինչպես նշեց նախարարը, այսօր բոլոր միջոցառումներն ամբողջովին ավարտվել են, դիվերսիոն խմբի անդամները բացահայտվել են: ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները հիմա հետախուզում են տեղանքը, առաջնային գծում ծառայությունն ուժեղացնելու, ներթափանցման հնարավոր ուղիների բացահայտման, ականապատման աշխատանքներ են իրականացնում, այդ թվում նաև բնակչության շրջանում:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-